17:21
Հայկ Մարությանը ներկայացրլ է ավագանու նոր անդամներին

Այսօր կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրլ է ավագանու նոր անդամներին։ 
Հիշեցնենք՝ ավագանու մի շարք անդամներ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու առնչությամբ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում են ներկայացրել։
Ավելի վաղ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Լուսինե Բադալյանը, Նարինե Խաչատուրյանը, Արթուր Դավթյանը, Նարեկ Զեյնալյանը, Գայանե Աբրահամյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արման Աբովյանը, «Լույս» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը դիմումներ էին ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։

Просмотров: 557 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Երևանի ավագանու նիստ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
avatar
1 weres309 • 19:53, 15.01.2019
https://coinopen.io/?r=44229