17:15 Հայաստանը և Թուրքիան պետք է խոսեն առանց միջնորդների | |
|
Հրանտ Տէր-Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Էս պատերազմի կարևոր ռազմաքաղաքկան պատկերը: Հիմա արդեն ձևավորվում է մի պատկեր՝ թե՛ ներսի, թե՛ դրսի ընկալման մեջ, որ Հայաստանը պատերազմ է վարում ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի դեմ: Ըստ էության՝ մենակ է կռվում: Ավելին՝ փաստացի պատերազմի սուբյեկտները հենց Հայաստանն ու Թուրքիան են: Իհարկե, այնպես չէ, որ Թուրքիայի դեմ լիարժեք պատերազմ է դասական իմաստով: Ու, իհարկե, այնպես չէ, որ Ադրբեջնաը լրիվ զրո է դարձել: Սա միտումն է ընդամենը: Որպես իրողություն այն կարող է արձանագրվել միայն պատերազմի ավարտին, եթե ամեն բան ընթանա այս պահի ընթացքով: Ի՞նչ է սա նշանակում: Կոտրվում են տաբուներ Հայաստանի ներսում: Ադրբեջանից մենք չենք վախացել երբեք: Բայց Թուրքիայի հետ վերջյ անգամ առերեսվել ենք 100 տարի առաջ՝ վատ արդյունքով: Հիմա փոխվում է իրավիճակը: Դրսում: Դրսի համար մենք նույնպես, կարծես, կարոացանք ձևավորել այդ պատկերը՝ Հայաստան-Թուրքիա: Ավելի ու ավելի շատ պետություններ սկսում են ուշադրություն դարձնել սրա վրա: Ոչ միայն ավանդական մեր տեսադաշտում եղած՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Իրան: Այլև՝ Սաւոդյան Արաբիա, Իսրայել և այլն: Ընդհուպ գուցե մինչև Հնդաստան և Չինաստան: Փոփոխվում է և Ռուսաստանի վերաբերմունքը: Հեսա զանգելու են մեզ ու խնրելու են Թուրքիայից փրկությունից մինչև մտահոգ դիտորդի դեր, որ սկսել է ընկալել, կարծես, Թուրքիայի ազդեցության աճի վտանգը: Ի՞նչ է սրանից հետևում: Պարադոքսալ կերպով առաջին անգամ 30 տարվա մեջ մենք ունենք հայ-թուրքական հարաբերություն: Այո՝ բացասական իմաստով, բայց հարաբերություն: Մինչ այսօր մենք հարաբերություն չենք ունեցել, այլ միֆական պատկեր: Հիմա ունենք ինքուրույն հարաբերություն: Այտեղից կա երկու ճանապարհ: Մեկը՝ առավել հեշտն ու հայտնին է: Հայերը դառնում են հակաթուրական գործոն: Մեծերն ու փոքրերը նայում են մեզ, ասում են, ահա, սրանք լավ կռվողն են, թուրքիերի դեմ լավ դիմանում են: Եկեք ներառեք իրենց որպես հակթուրքական ուժ: Այս ճամփեքով մենք անցել ենք: Կա երկրոր ճանապարհը: Հայաստանը և Թուրքիան պատերազմից հետո, որպես այս պատերազմի սուբյեկտներ հարաբերվում են ինքնուրույնաբար: Ինչպես որ դա օրենք է պատերազմի սուբյեկտների համար: Հայաստանը և Թուրքիան պետք է խոսեն առանց միջնորդների: Որպես երկու կողմ, որոնք իրենց ուժերը չափել են միմյանց դեմ: Մենք դառնում ենք գործոն: Բայց մենք չպետք է վերածվենք նորից գործիքի: Մենք հակաթուրական ֆորպոստ չենք: Մենք ինքնորույն ազգ ենք, որն իր ինքնուրույն լինելու իրավունքն ապացուցում է հենց հիմա, ու դևանից մենք պետք է կառուցենք ինքուրույն հարաբերություններ: Հայաստանը խոչընդոտ չի, ֆորպոստ չի, պատնեշ չի, ֆրոնտիր չի: Հայաստանը լիարժեք երկիր է: Սա է ուղղությունը՝ ոչ թե հակաթուրքական գործիք, այլ թուրքրեի հետ ինքուրույն կերպով հարաբերվող գործող անձ»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |