16:36 Հայաստանը 19 կետով բարելավել է դիրքերը մամուլի ազատության ինդեքսում | |
|
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում 2019» ինդեքսը։ Ըստ այդմ՝ Հայաստանը 19 նիշով բարելավել է դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Հ Հայաստանից մեկ հորիզոնական բարձր է գտնվում Վրաստանը, որը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը մեկ հորիզոնականով: Տարածաշրջանի մյուս երկրները մամուլի ազատության տեսանկյունից առավել հետ են: Մասնավորապես, Թուրքիան, ինչպես նախորդ տարվա ինդեքսում, այս տարի էլ գտնվում է աղյուսակի 157-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 166 (-3), Իրանը՝ 170 (-6): Ռուսաստանը նույնպես մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 149-րդ հորիզոնականը (-1): Մամուլի ազատության տեսանկյունից առաջատար երկրներն են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, հետնապահներն են՝ Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |