16:45 Հայաստանում գրեթե 7%-ով կրճատվել է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը | |
|
Հայաստանում օգտատերերի 10,50%-ը 2020-ին ենթարկվել է համացանցի միջոցով գրոհների (վեբ-գրոհների) այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,34%։ 2020-ն վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Թունիսում (18,27%), Ալժիրում (16,42%) և Մոնղոլիայում (15,94%)։ Այդ տարի աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 10,18%-ն առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի՝ նախորդ տարվա 19,8%-ի դիմաց։ Փորձագետները նշում են, որ վեբ-մոդուլով հուսալի հակավիրուսը պաշտպանում է օգտատերերին վնասաբեր/վարակված վեբ-էջից վնասակար օբյեկտների ներբեռնումից։ Վնասաբեր կայքերը հատուկ են պատրաստվում չարագործների կողմից։ Նրանք նաև ձգտում են կոտրել հնարավորինս շատ օրինական կայքեր և այնտեղ ներդնել վնասաբեր սկրիպտներ ու ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնման փաթեթներ, անձնական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Վարակված կարող են լինել նաև այն վեբ-ռեսուրսները, որոնց բովանդակությունն ստեղծում են օգտատերերը (օրնակ՝ ֆորումները)։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |