18:13
Հայաստանի հավաքականի մարզիչների երրորդ օրը Մադրիդում

Հունվարի 17-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա: Մարզիչները հնարավորություն ունեցան հետևելու Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպեցին ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին, նրա օգնականներին և ֆիզպատրաստության գծով մարզչին:

Երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, Խինես Մելենդեսի հետ միասին, վերլուծեցին մեր հավաքականի ապագա մրցակից Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի խաղը: Այսօր մեր մարզիչները հետևելու են «Լեգանես» թիմի մարզմանը և հանդիպելու են թիմի մարզիչներին:  

Просмотров: 604 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հայաստանի հավաքականի մարզիչներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0