10:00 Հայ Առաքելական Եկեղեցին նշում է | |
|
Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օրը Ընդհանրական Եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կ.Պոլսի Բ տիեզերաժողովը: Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Կ.Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, ով մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է ժողովին մասնակից 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |