10:00
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Կաղանդ, Տարեմուտ

Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: «Հունվար» բառը նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր չարի իշխանությանը: Քրիստոսի ծննդյամբ և Տիրոջ երկրային կյանքի փրկարար  առաքելությամբ քանդվեց դժոխքը, մարդկությունն ազատվեց հավիտենական մահից և հնարավուրություն ունեցավ Երկնքի արքայությունը ժառանգելու: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:

Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: 

Категория: Օրացույց | Просмотров: 2832 | Добавил: armenlur | Теги: Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0