10:00 Հայ Առաքելական Եկեղեցին նշում է | |
|
Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ: Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև ամանորյա տոները մինչև հունվարի 5ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցը: Ս. Ծննդյան պահք Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օրը Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Ս. Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է «Գործք Առաքելոց»-ում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, ով այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Ս. Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը: Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում: Հայ Առաքելական Եկեղեցին Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Ս. Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |