10:00 Հայ Առաքելական Եկեղեցին նշում է | |
|
Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում Ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին՝ նրանք դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո՝ 303 թվականին, նահատակվում են: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում՝ աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի, նահատակվել են 303 թվականին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |