10:00
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օրը

Ս. Եվստրատիոսը, Օգսենտիոսը, Եվգենիոսը, Ովրեստեսը և Մարդարիոսը թեև հունական անուններ ունեն, սակայն հայազգի վկաներ են Սեբաստիա քաղաքից, ովքեր հալածվել և նահատակվել են Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք: Այդ հալածանքները հատկապես սաստիկ են եղել կայսրության ծայրամասերում` այդ թվում Փոքր Հայքում և Կապադովկիայում: 

Փոքր Հայքի Սատախ քաղաքի զինվորական հրամանատարը Եվստրատիոսին այրել է խարույկի վրա, որովհետև նա քրիստոնյաներին հալածող Լիսիային անվանել էր հեթանոս և կռապաշտ: Անմարդկային տանջանքների ենթարկվելով` նահատակվել են նաև Օգսենտիոս քահանան, Եվստրատիոսի ընկեր Եվգենիոսը, նրա ծառաներից Մարդարիոսը և Ովրեստես անունով մի զինվորական, ում վզին խաչ էին նկատել:

Категория: Օրացույց | Просмотров: 1004 | Добавил: armenlur | Теги: Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0