10:00 Հայ Առաքելական Եկեղեցին նշում է | |
|
Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Գենարիոս անունը լատիներեն Յանվարիոս է, իսկ իտալերեն՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվել է և 305-ին նահատակվել: Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում`հատուկ փոքր սրվակի մեջ: Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր: Նա հոր նման Աստծուն էր պաշտում: Ի պատիվ հաղթանակի՝ Դեկոս կայսրը նրան կանչել է՝ Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու: Մերկերիոսը հրաժարվել է: Նրա ձեռքերը կապել են և կրակի վրա այրել, սակայն հաջորդ օրը նա կենդանի ու բուժված է եղել և վկայել, որ Աստված է իրեն փրկել: Այդ ժամանակ կայսրը հրամայել է շիկացած շամփուրներով այրել նրա մարմինը և կտրել գլուխը: Սուրբ վկան 250 թվականին նահատակվել է: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |