09:00
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օրը

Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոց»-ը պատմում է, որ իր աղոթքով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով նահատակվում: Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները Ս. Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում և թաղում Տարոն գավառի Գլակա վանքում:

Категория: Օրացույց | Просмотров: 774 | Добавил: armenlur | Теги: Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0