13:04 Հայ-ամերիկյան հարաբերությունները պատմականորեն ամենացածր մակարդակի վրա են. Սուրեն Սարգսյան | |
|
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Առնվազն միամտություն է կարծելը, որ Բայդենի վարչակազմը հենց եկավ, բան ու գործ թողնելու է և լծվի Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն: Իրենք էլ լուրջ ճգնաժամի մեջ են, իրենց էլ փող է պետք: 1. Նախ հաջորդ տարվա բյուջեն Թրամփի բյուջեն է, որով Հայաստանին նախատեսված է տրամադրել 16,6 մլն դոլար: 2. Այո, չի բացառվում, որ Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրվի՝ ասենք Կովիդի դեմ պայքարի նպատակով, ինչպես արվեց այս տարի հարյուրավոր երկրների համար: 3. Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ աշխատանքներ է տանում Արցախին և ՀՀ-ին տրամադրվող օգնության ծավալների մեծացման համար: Չի բացառվում, որ հետպատերազմյան փուլում որոշակի մարդասիրական աջակցություն ստանանք: Բայց սա բացառապես վերաբերում է Հայ Դատի աշխատանքին, այլ ոչ թե իշխանության նկատմամբ վերաբերմունքին: Ակնհայտ է, որ սա նրանց աշխատանքի արդյունքն է լինելու, ոչ թե մեր իշխանությունների նկատմամբ Բայդենի «սիրո»: 4. Չմոռանանք նաև, որ ՀՅԴ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար Վաշինգտոնում այլևս Հայ Դատի գրասենյակը ոչինչ չի անելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: 5. Չմոռանանք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: Նորից կրկնեմ: Վաշինգտոնի վերաբերմունքը Երևանի նկատմամբ միգուցե փոխվի, բայց քաղաքականությունը՝ ոչ»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |