16:19 Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմ ինժեներական աշխատանքներ են ընթանում | |
|
Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների արդյունքում հայկական կողմը նշանակալի ձեռքբերումներ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «ՊՆ իրականացվող քաղաքականությունը հետևյալն է՝ չթողնել հակառակորդին ունենալ դիրքային առավելություն: Իրականացվող ինժեներական ինտենսիվ աշխատանքների շնորհիվ ՀՀ բոլոր սահմանամերձ շրջաններում մենք ձեռքբերումներ ունենք»,-նշեց Բալայանը: Ըստ Բալայանի՝ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀՀ ԶՈւ կողմից վերահսկելի է և համեմատաբար հանգիստ: «Սահմանին լարվածությունը մեծ չէ, համեմատաբար հանգիստ է վիճակը: Ես երեկ եղել եմ Վայոց Ձոր մարզի Խաչիկ և Արենի գյուղերում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ գրեթե չկային: Զանգակատուն բնակավայրից մի փոքր այն կողմ գտնվող մարտական դիրքերում կային կրակոցներ, բայց դրանք նույնպես քիչ էին: Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներն էլ հիմնականում կապված են սահմանին տարվող ինժեներական աշխատանքների հետ»,-ասաց Բալայանը և հավելեց, որ կրակոցները որևէ կերպ չեն ազդում օպերատիվ իրավիճակի վրա: Փոխնախարարը շեշտեց, որ վերջին 2 շաբաթում ընդամենը 2-3 օր է եղել, որ սովորականից ավելի շատ են կրակոցներ եղել հակառակորդի կողմից: Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած աշխատանք, որը կարող է վնաս հասցնել ՀՀ ԶՈՒ-երի մարտական պատրաստությանն ու դիրքային առավելությանը, անմիջապես կանխվում է: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |