10:14 Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին | |
|
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումբերի ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ: Այս պահին ունենք հետևյալ վիճակը: 1. Մեր կողմից բերված` Ֆ. Փալլոնի բանաձևն ընդունվել է (Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնություն) Ջ. Սփիերի բերած բանաձևը կքվեարկվի մոտ օրերս (Արցախի ականապատում): 3. Ադրբեջանցիների բերած 3 բանաձևերից մեկը մերժվել է (Քոհենի բանաձևը Արցախի օգնության արգելքի մասին), երկրորդը հեղինակի կողմից հանվել է շրջանառությունից (Քուելարի` անուղղակիորեն Արցախին նկատի առնվող բանաձև): Եվ 3-րդ ամենահակահայկական բանաձևն ընդունվել և ուղարկվել է Սենատ: Պետք է նշեմ հայ համայնքի բացառիկ ակտիվության մասին Կոնգրեսականներին զանգելու և ճնշում գործադրելու հարցում, որը արդյունք է տվել և լոբիստների բացառիկ կազմակերպչական տաղանդի մասին, որ այս օրերին հրաշալի կիրառվել է: Ինչպես հասկանում եք, պատերազմը բոլոր ֆրոնտերով շարունակվում է»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |