19:00 Հատված Շողեր Մաթևոսյանի հետ հարցազրույցից | |
|
Լրագրող, հրապարակոխոս Վասակ Դարբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ստորև բերված հատվածը պիտի խնդրեմ կարդալ ամենայն սառնասրտությամբ, առանց զգացմունքների պոռթկման... Պարզապես ընդունել ի գիտություն, քանի որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: Վ. Դ. ... ճգնաժամն արդեն սկսվել էր, որը ժամանակի ընթացքում ոչ միայն չհաղթահարվեց, այլև խորացավ՝ նաև իշխանության ներսում կասկածելի վերադասավորումներով, որոնց գագաթնակետը դարձավ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելը: Շ. Մ. Երկուսն էլ բերեցին: Ե՛վ Վազգենը, և՛ Լևոնը: Լևոնը կուլ գնաց Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների ներգրավմամբ ու միջոցով լուծելու տարբերակին: Կամ՝ կուլ տվեց այդ կուտը... Համարեց, որ ինքը կարող է վերահսկել Քոչարյանի նման մեկին, նշանակել նրան վարչապետ, որը ի վերջո կհամոզվի, որ խնդրի լուծման այլ տարբերակ չկա, քան իր ներկայացրածը: Վ. Դ. Ե՞վ: Շ. Մ. Եվ... Մտածեց, ասաց. «Դե, Վանոն պոետ մարդ ա: Մի օր տրամադրությունն այսպես կլինի, մի օր այնպես կլինի, պատվիրակություններ են գալիս...»: Վ. Դ. Այսուհանդերձ, Վանոն որևէ քայլ չարեց Լևոնի դեմ: Շ. Մ. Դեպի ո՞ր կողմ քայլ աներ Լևոնի դեմ: Բավական չի՝ քայլ չարեց, հետն էլ թողեց, գնաց, որ խոցելի չդարձնի նախագահին... Իրենցով կեղտոտվեց, թողեց, գնաց, որ հետո չկարողանան իրենով կեղտոտել: Վ. Դ. Շողեր, ի՞նչն ես համարում նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բուն շարժառիթը: Տես, թե որքան կարևոր էին այդ շրջանի բուռն իրադարձությունների ժամանակ միջանձնային հարաբերությունները: Մի՞թե պետության կառավարման հսկայական պատասխանատվությունն ստանձնած անհատների համար գերիշխողը կարող է լինել անձնական հավակնությունը: Խոսքը Վանո-Վազգեն, Վանո-Լևոն, Վազգեն-Լևոն, Լևոն-Ռոբերտ և այլն հարաբերությունների մասին է: Շ. Մ. Էդ հավակնությունները ժամանակին պիտի կանխվեին: Չկանխվելու հետևանքն է, որ բոլորը քաղեցին դրանց դառը պտուղները ժամանակի ընթացքում: Այս կամ այն կերպ: Բոլորը պատժվեցին: Վ. Դ. Մի օրինաչափություն՝ Վանոն առանձնապես ոչ մեկի դեմ ոչինչ չուներ, մանր չարաճճիությունները չհաշված, օրինակ՝ Ազգային ժողովում Սադոյանի խոսափողին անգույն պահպանակ հագցնելը, որը Սադոյանը չէր նկատել ու բերանն անընդհատ մոտեցնում էր խոսափողին, քանի որ ձայնը խլացել էր, ու դահլիճում բղավում էին՝ չի լսվում: Մինչդեռ յուրաքանչյուրը առանձին կամ բոլորը միասին շարունակ ինչ-որ լարվում էին նրա դեմ, քննադատում, մեղադրում: Շ. Մ. Բավական է ասել, որ հարազատ կուսակցության մեջ ինչ-որ խմբակ էր գործում Վանոյի դեմ: Ուրիշների մասին էլ չասեմ: Սրա բացատրությունը հեշտ է գտնել՝ իրենցից տարբեր էր, մարդիկ սովորաբար չեն հանդուրժում իրենցից տարբերվողներին»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |