15:11
Հաստատվեց «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մարտի 12-ի կառավարության հերթական նիստում ներկայացնելով «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, հայտնեց, թե՝ այն նպատակ է հետապնդում Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները և սփյուռքի ներուժը:

Ծրագրով 2020թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների:

«Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովելու նպատակով ծրագրի շրջանակներում Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250 քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ Կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն»,- հայտնեց նախարարը:

Կառավարությունը հաստատեց ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2020 թվականից, և որի համար Հայաստանի պետական բյուջեից յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում 15 ստարթափերը և ձեռներեցներն, անցնելով հատուկ մրցութային փուլ, հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնել Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի Համալասարանում»:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություննից:

Հակոբ Արշակյանը վերջում հայտնեց, որ սա իր տեսակով առաջին խոշոր ծրագիրն է, որն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին

Категория: Innovation | Просмотров: 345 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Հայկական Վիրտուալ Կամուրջ» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0