21:30 Հաստատուն քայլեր դեպի նպատակ | |
|
Կան երազանքներ, որ այնքան մեծ են, որ նույնիսկ չգիտես` ինչից սկսել: Ընդամենը հարկավոր է մի քանի քայլ: 1. Մեծ նպատակները բաժանել փոքրերի, ավելի կարճաժամկետ առաջադրանքների: Առաջին հերթին հարկավոր է վստահ լինել, որ ցանկացած առաջադրանք հաղթահարելի է և ձեզ սպասվում է հաջողություն դրանց իրականացման մեջ: Պետք է ունակ լինել ուրախանալ այդ հաղթանակներով (սկզբում թեկուզ և փոքր): Միայն այդ կերպ ձեռք կբերվի համապատասխան դրդապատճառ: 2. Մտածեք նրա մասին, թե ինչ եք ուզում անել և ինչքան ժամանակում: Դուգլաս Խոֆստադերը համոզված է, որ ինչ գործ էլ որ սկսեք, միևնույն է այն ավելի շատ ժամանակ է խլելու, քան մտածել եք: 3․ Եթե այնպիսի ծրագիր եք մշակում, որը պահանջում է մեծ խմբային մասնակցություն, ապա պատրաստ եղեք, որ իրականացման ընթացքում խմբից մեկը կլքի այն և ստիպված կլինեք փոփոխություններ կատարել: 4. Ստեղծեք հետադարձ կապի մեխանիզմ, որը ձեզ թույլ կտա վստահ զգալ, որ չեք շեղվել ճանապարհից և շարժվում եք ճիշտ ուղղությամբ: Ճկուն եղեք նաև մշակելով ալտերնատիվ ուղիներ նպատակին հասնելու համար: 5. Ձեզ համար որոշեք «խաղից դուրս գալու» գործընթացը` համապատասխան պայմաններ, որոնք ձեզ կհուշեն, որ պետք է կանգ առնել: Որոշեք այն սահմանը, որից այն կողմ ցանկալի արդյունքը իր արժեքը արդեն կկորցնի: Նաև պատրաստ եղեք կանգնեցնել գործընթացը այն ժամանակ, երբ արտաքին ազդեցությունները շատ են փոխվել, և արդյունքը կարող է արժանի չլինել օգտագործված ռեսուրսներին:
Ձեր նպատակները պետք է կապված լինեն նաև այլ մարդկանց նպատակների, ցանկությունների և պլանների հետ: Հարկավոր է օգտվել ցանկացած հնարավոր օգնությունից կամ աջակցությունից ինչ-որ մեկի: Փոփոխությունները ավելի հեշտ է իրականացնել, եթե ձեր կողքին այն մարդիկ են, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները: Մեր նպատակների մեծ մասը ֆանտազիաներ են, եթե դրանք մշակեք նշված գործընթացի միջոցով, դուք կարող եք մերժել ոչ իրականը և առանձնացնել իրականում հասանելիները: Աղբյուրը՝ hogeban.info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |