20:15 Հաշմանդամի սայլակով Բարբի տիկնիկը կներկայացվի հունիսին | |
|
Բարբի տիկնիկների հավաքածուն համալրվել է ձախ ոտքի փոխարեն պրոթեզով և հաշմանդամի սայլակով նմուշներով: Այդ համալրումը կոչված է երեխաներին պատվաստելու այն ըմբռնումը, որ գեղեցկությունն ու ֆիզիկական թերությունները չեն բացառում միմյանց: Այդ մասին հայտնել են Mattel կորպորացիայում, որը թողարկում է Բարբիները: Նոր տիկնիկների դեբյուտը պլանավորված է հունիսին: «Մենք կարող ենք ֆիզիկական թերությունների մասին խոսակցություններն ավելի բարձր մակարդակի հասցնել դրանք (տիկնիկները) նորաձևության նոր շարքում ներառելու և գեղեցկության ու նորաձևության վերաբերյալ պատկերացումների բազմաչափությունը ցուցադրելու միջոցով»,- ասված է կորպորացիայի՝ հրապարակված հայտարարության մեջ: Mattel-ի աշխատակիցները պրոթեզով Բարբի են մշակել 13-ամյա Ջորդան Ռիվզի հետ, որը ծնվել է առանց ձախ ձեռքի (դաստակից մինչև արմունկ): Նախագծին նաև մասնակցել են Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Կալիֆոռնիական համալսարանին կից մանկական կլինիկայի մասնագետները, որոնք օգնել են հաշմանդամի սալյակ նախագծելու մյուս Բարբիի համար: Սայլակին կցվում է թեքահարթակ՝ տիկնիկի խաղալիքային տնակ մուտքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |