21:30 Հարուստներ և աղքատներ | |
|
Հարուստների և աղքատների տարանջատումը հին արմատներ ունի, հնում աղքատների հարցը ավելի խիստ և կտրուկ էր դրված, նրանք զուրկ էին շատ իրավունքներից, և նրանց շատ հաճախ հնարավորություն չէր տրվում գործելու, սահմանափակումները շատ էին: Իսկ այսօր, ապրելով 21-րդ դարի դեմոկրատիայի դարաշրջանում, մենք բոլորս էլ ազատ ենք մեր ցանկությունների և գործողությունների մեջ: Խարվը մշակեց իր տեսական դրույթները` համաձայն որի հարուստների և աղքատների մեջ նախքան այլ տարբերությունները, առաջին հերթին կա մտածելակերպերի տարբերություն: ԵՎ այստեղ արդեն պատահական չի դառնում <<հոգով հարուստ>> արտահայտությունը: Աղքատներին է պատկանում «կարևորը փողը չէ» արտահայտությունը, քանի որ նման պնդումներ ունեցողները հաճախ փող չունեն: Աղքատ մարդը իր չունևորության պատճառաբանությունը միշտ էլ գտնում է; Հարուստները ֆինանսական խաղեր են խաղում, որպեսզի հաղթեն, աղքատները խաղում են, որ չպարտվեն: Խարվ Էկերը գրում է, եթե դուք ուզում եք ապրել հարմարավետ, ապա երբեք չեք հարստանա, իսկ եթե դուք ուզում եք հարուստ լինել, ապա կապրեք չափազանց հարմարավետ: Աղքատներն ուզում են դառնալ հարուստ, իսկ հարուստները նպատակադրված են հարստանալու համար: Աղքատությանը նպաստող մյուս մտածելակերպն այն է, որ նրանք շատ անգամ չգիտեն թե կոնկրետ ինչ են ուզում և դրա համար էլ չեն հասնում իրենց նպատակին: Մինչդեռ հարուստները ունեն կոնկրետ նպատակներ և ցանկություններ: 1.Ես ուզում եմ հարուստ լինել: Ես կվերցնեմ այդ հարստությունը, երբ այն կթափվի իմ ձեռքերի մեջ: 2.Ես ընտրում եմ հարուստ լինելը: Ես իմ կյանքի համար պատասխանատվությունը վերցնում եմ իմ ձեռքերի մեջ: 3.Ես նպատակադրվել եմ հարստանալ: Ես պատրաստ եմ հարուստ դառնալ ,ոչ մի «բայց», ոչ մի «կարող է»: Կա մարդկանց մտածելակերպի երեք տեսակ. Աղքատները մտածում են «իսկ եթե չստացվի», ավելի հաճախ` «ոչինչ չի ստացվի»։ Միջին խավը ավելի օպտիմիստ է և մտածում է «հուսանք, որ կստացվի»: Հարուստները իրենց վրա են վերցնում ողջ պատասխանատվությունը կյանքի համար և նրանք ասում են «Պետք է ստացվի, որովհետև ես կստիպեմ, որ ստացվի»: Հարուստները սպասում են ձեռքբերումների, նրանք հավատում են սեփական ուժերին և հնարավորություններին և վստահ են, որ նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չգնա, նրանք կարող են գտնել լուծման և ելքի ուղիները: Իսկ աղքատները, երբ փորձում են ինչ-որ բան անել և հանդիպում են դժվարությունների, երբ գալիս է ռիսկի պահը, նրանք կանգ են առնում և նորից մնում նույն կագավիճակում: Դրա համար, հարուստները նույնացվում են դրական կողմնորոշված և հաջողակ մարդկանց հետ, իսկ աղքատները` վատատես և անհաջողակ մարդկանց հետ: Հարուստ մտածելակերպ ունեցող մարդը, տեսնելով հաջողակ և լավատես մարդկանց, հիանում է նրանցով, փորձում է նմանակել նրանց` համարելով սովորելու իդեալական օրիանակ: Նա մտածում է. «Եթե նա կարող է, ապա ես էլ եմ կարող»: Նմանակեք հարուստներին, բայց մի ծաղրեք, ծանոթացեք նրանց հետ, բայց մի ամաչեք, միշտ հիշեք, եթե նա կարողացել է, ապա դուք էլ կարող եք: Հարուստները իրենց առջև հառած խոչընդոտներից չեն փախչում: Հարստության ճանապարհը լի է խոչընդոտներով, թակարդներով, դժվարություններով, և դրա համար էլ շատ մարդիկ այն չեն ընտրում, քանի որ չեն ցանականում ընկնել դժվարություների, գլխացավերի մեջ և իրենց վրա մեծ ու դժվար պարտականություններ վերցնել: Կարճ ասած` չեն ուզում խնդիրներ ունենալ, նրանք տեսնում են դժվար խնդիրը և փախչում դրանից` իրենք իրենց համոզելով, որ խնդիր չկա: Հարուստ, թե աղքատ. Դա նշանակություն չունի, կյանքը խնդիրներ բոլորին է մատուցում, գլխավորը ոչ թե խնդրի մեծությունն է, այլ քո անձի: Մինչ հարուստները իրենց էներգիան ծախսում են, որ լուծեն խնդիրները և անընդհատ գործում են, աղքատները այդ էներգիան ծախսում են քննադատելու և դժգոհելու վրա և չեն գործում: Աղբյուրը՝ www.hogeban.info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |