21:00 «Զոմբին»․ Հարուկի Մուրակամի | |
|
Նրանք քայլում էին գերեզմանատան մոտով անցնող ճանապարհով: Մութ կեսգիշեր էր: Անգամ մառախուղ էր բարձրացել: Իհարկե, չէին ուզում այս ուշ ժամին անցնել այդ ճամփան: Բայց դեպքերը ստիպեցին: Միմյանց ձեռքերը ամուր բռնած` նրանք արագ առաջ էին անցնում: - Ասես Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակում լինենք,- շշնջաց աղջիկը: Հենց այդ պահին լսվեց տարօրինակ ինչ-որ ձայն, կարծես մի ծանր բան շարժվեց: Նրանք կանգնեցին և նայեցին իրար դեմքի: —Հիմարություն: Վախենալու բան չկա: Ճյուղ կոտրվեց: Երևի, քամուց: Աղջիկը կուլ տվեց թուքը և նայեց շուրջբոլորը: Վատ կանխազգացում ուներ: Զոմբի կա: Բայց ոչինչ չէր երևում: Վերակենդանացած դիակների ոչ մի հետք: Նրանք անցան առաջ: Աղջկան թվաց, թե տղայի դեմքին գրվեց դաժան արտահայտություն: — Ինչո՞ւ ես այդքան անշնորհք քայլում,- հանկարծ հարցրեց նա: Աղջիկը շրթունքը կծեց: Գուցե, նա իրավացի է: Բայց դա չի նշանակում, որ պիտի դեմքին ծիծաղի: Ոչինչ չասաց: Սիրում էր այդ տղային և նա էլ սիրում էր իրեն: Հաջորդ ամսին կամուսնանան: Ի՞նչ իմաստ ունի վիճելը նման փոքր բաների պատճառով: Ընդհանրապես, ինչո՞ւ ես քեզ չսազող օղեր կրում: Անբարոյականի տեսք ունես: Բայց չէ, նույնիսկ դրանք ավելի համեստ օղեր են կրում: Մնում էր քթիդ փիրսինգ անես: Գիտես, կսազի կզակիդ: Հա, կզակի մասին: Մորդ մոտ ոնց որ խոզի կզակ լինի: Համ էլ խռխռում է խոզի պես: Մի 20 տարուց դու էլ այդպիսին կդառնաս: Երկուսդ էլ շատ եք լափում: Ճպճպացնելով: Խոզերի նման: Հայրդ ընդհանրապես ահավոր է: Նույնիսկ մարդավարի գրել չգիտի: Վերջերս ծնողներիս նամակ էր ուղարկել, մերոնք ծիծաղից մեռան: Երևի տարրական դպրոցն էլ չի ավարտել, չէ՞: Ինչ ահավոր ընտանիք եք… Կեղտից եք դուրս եկել: Բոլորիդ պետք է բենզինով վառել: Ճարպոտ եք, լավ կվառվեք: — Եթե այդքան դուրդ չեմ գալիս, ինչո՞ւ ես ինձ ամուսնության առաջարկ արել: - Խոզ: — Մի բան էլ, այն, ինչ-որ ունես ոտքերիդ արանքում, ահավոր է: Ես համակերպվել եմ և գործս խելոք անում եմ, բայց ոնց որ էժանագին ձգած ռեզին լինի: Այդպիսի բան ունենայի, կմեռնեի ամոթից: Ու կարևոր չէ, թե ինչ մահով: Ուղղակի կսատկեի, քանի որ դրանով ապրելը խայտառակություն է: Աղջիկը հուսահատված նայեց նրան: — Ինչպես ես համարձակվում… Աղջիկը դիպավ նրա դեմքին: Տաք էր, կարծես կրակով վառվելիս լիներ: Աղջիկը փորձեց տրորել այստոսկրերը, բայց մաշկը սկսեց թափվել: Երևաց կարմիր հարթ միսը: Աղջիկը հետ ցատկեց: Տղան կանգնեց, քմծիծաղ տվեց և սկսեց պոկել մաշկը: Աչքի խնձորակները կախ ընկան: Քիթը վերածվեց 2 մութ փոսի: Չքացան շրթունքերը, երևացին ատամները: Մսակտորը վազեց նրա հետևից: Աղջիկը վազում էր ամբողջ ուժով: Բայց փախչել մսակտորից չկարողացավ: Գերեզմանատան կողքին նա բռնեց նրա վերնաշապիկի օձիքը: Աղջիկը ճչաց… — Ի՞նչ պատահեց: Վատ երա՞զ տեսար: Աղջիկը բարձրացավ մահճակալից, զննեց շրջակայքը: Նրանք լճակի մոտ գտնվող հյուրանոցում էին: Աղջիկը թափահարեց գլուխը: Աղջիկը փակեց աչքերը: Ամեն ինչ շարունակվում էր: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |