15:32 Հարկերը ցա՞ծր են, թե՞ բարձր | |
|
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Որպեսզի նույն լեզվով խոսենք ու վերջում, քննարկումներում էլ դրական արդյունքի գանք, մի կարևոր բան պետք է արձանագրենք։ Կոնկրետ ժամանակի ու տարածության մեջ հարկերը ցա՞ծր են, թե՞ բարձր։ Օրինակ՝ Բելգիայում, Շվեդիայում և այլ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում եկամտի կեսից ավելի հարկում են, բայց արի ու տես՝ մարդիկ գոհ են, երջանիկ ու բարեկեցիկ են ապրում։ Հայաստանում կամ այլ Իքսիստանում միջին վիճակագրական քաղաքացին հարկվում է, ասենք, 30 տոկոսով ու բողոքում հարկային բեռի ծանրությունից։ Գաղտնիքն այն ա, որ աշխատավարձի թիվը կապ չունի ու բացարձակ կապ չունի հարկման տոկոսադրույքը։ Օրինակ՝ նույն Հայաստանում 3 մլն աշխատավարձ ստացողն ու հիմա 36% հարկվելու բեռից բողոքողը դեմ չի լինի 95% հարկից, եթե այլ պայմանների անփոփոխ մնալու դեպքում խոսքը գնում է 100 մլն աշխատավարձի մասին։ Այսինքն՝ խոսքը նրա մասին է, թե․ Եթե 160.000 միջին աշխատավարձ ստացող ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուց հարկեն ոչ թե 40 հազարը, այլ դրա կրկնակին, բայց դրա փոխարեն առաջարկեն ձրի առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, իսկ մնացածով աշխատողը սննդի խնդիր լուծի, ապա կարելի ա խոսալ կենսամակարդակի զգալի բարելավման ու արժանապատիվ կյանքի նախապայմանների մասին։ Հիմա այս համատեքստում նայենք առաջացած խնդիրներին։ Մենք ասում ենք, որ կենսական նվազագույն ծախսերի համար 100 հազար դրամը մի կերպ բավարար է (նկատեք՝ մի մարդու համար)։ Դրանից 10 տոկոս էլ հարկում ես, արդեն մարդը դառնում է անազատ ու ոչ արժանապատիվ գոյություն է քարշ տալիս։ Առաջարկում ենք այդքան ստացողին չհարկել։ Բայց երբ 5 մլն ստացողից եկամտի 36 տոկոսը հարկում ես, ինքը շարունակում է բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրել։ Ամեն ինչ կախված է ժամանակից ու տարածությունից։ Իհարկե, պետք է գտնել այն սահմանը, որտեղ համընկնում են բարձր ու արդյունավետ հարկելու սկզբունքները։ Պետք է գտնել արդարության այն փոքր կետը, որտեղ սոցիալական արդարության հայեցակարգի շուրջ համաձայնության հարցում հնարավորինս շատ մարդկանց մոտ զիջումները նվազագույնն են»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |