21:43 Հարավային Կորեայում ստեղծվել է շների հույզերը կարդացող «խելացի» վզկալ | |
|
Հարավային Կորեայում վաճառքի է հանվել շան «խելացի» վզկալ: Այն կարող է օգնել որոշելու կենդանու հույզերը՝ հիմնվելով հաչոցի վրա, հայտնում է Reuters-ը: Ըստ Petpuls ընկերության՝ վզկալը շների տերերին հնարավորություն կտա հասկանալ իրենց կենդանիներին: Սարքն ի վիճակի է ճանաչել հինգ հույզեր՝ ուրախություն, հանգստություն, անհանգստություն, զայրույթ և տխրություն: Զգացմունքային վիճակի մասին տեղեկությունները ստացվում են սմարթֆոնի հավելվածում: Հատուկ ալգորիթմը, որը մշակվել է 50 տարբեր ցեղատեսակների ավելի քան 10 հազար հաչոցների ձայնագրությունների վերլուծության հիման վրա, թույլ է տալիս հայտնաբերել կենդանիների զգացմունքները: Ընկերությունը սկսել է տվյալների հավաքագրումը 2017-ին. երեք տարի անց աշխատանքներն ավարտվել են: Սարքը վաճառքի է հանվել 2020 թվականի հոկտեմբերին և արժե 99 դոլար: Ալգորիթմի ճշգրտությունը ստուգվել է Սեուլի ազգային համալսարանի կողմից. ըստ նրանց փորձերի արդյունքների՝ այն կազմել է 90%: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |