20:30 Հանկարծամահության ռիսկերը միջին տարիքի տղամարդկանց մոտ | |
|
Ցավոք, հաճախ է պատահում, երբ լսում ենք միջին տարիքի տղամարդկանց հանկարծամահության դեպքերի մասին: Երբեմն, ոչ տեղեկացված մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե սա պատահում է լիովին առողջ մարդկանց հետ, և մարդն այս դեպքում անզոր է, սակայն ոչ միշտ է դա այդպես: Սիրտ-անոթային խնդիրները կարող են զարգանալ շատ ավելի վաղ և լինում են ախտանշնաններ, որոնք «հուշում են» Ի՞նչն է պատճառը, որ սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով առավել հաճախ հանկարծամահ են լինում հենց միջին տարիքի տղամարդիկ: Ընդհանրապես, համարվում է, որ 40-ից բարձր տարիքային խմբի անձինք առավել հակված են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, պայմանավորված ռիսկի գործոնների քանակի ավելացմամբ: Անհրաժեշտ է հատուկ հաշվի առնել ռիսկի խմբերը: Օրինակ՝ ռիսկի խումբ է համարվում ժառանգական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց խումբը: Ժառանգական նախատրամադրվածություն ասելով հասկանում ենք, որ մարդու արյունակից մոտ հարազատներն ունեն սիրտ-անոթային վաղաժամ հիվանդացություն կամ սրտանոթային հիվանդությունից մահացություն (վաղաժամ ասելով հասկանում ենք տղամարդկանց դեպքում՝ 55-ից ցածր տարիքային խմբի հարազատներ, կանանց դեպքում՝ 65-ից ցածր): Այս խմբում կարելի է շեշտադրել այնպիսի ռիսկի գործոնի առկայությունը, ինչպիսին ժառանգական կամ ընտանեկան հիպերխոլեսթերինեմիա հասկացությունն է: Կան ընտանիքներ, որոնց մոտ խոլեստերինի բարձր մակարդակը հանդիսանում է ժառանգական հիվանդություն:
Իհարկե մոտ 20% դեպքերում կան նաև հանկարծամահություն առաջացնող այլ գործոններ և հիվանդություններ, բայց այժմ քննարկում ենք ամենատարածվածը: Շատ դեպքերում հարազատները նշում են, որ հիվանդը նախկինում հիվանդության մասին հուշող որևէ գանգատ չի ունեցել: Հնարավո՞ր է այդպես, թե՞, այնուամենայնիվ, կան որոշակի ախտանշաններ, որոնք չպետք է անտեսել: Նախ շատ կարևոր է հասկանալ, թե տվյալ անձը նախկինում ֆիզիկապես ակտիվ եղել է, թե՞ ոչ, քանի որ առօրյա ակտիվության սահմանափակումը վերջին մեկ ամսվա ընթացքում կարող է հուշող ախտանիշ լինել:
Ախտանիշ է նաև ուղեկցող գանգատների առկայությունը. օրինակ՝ դյուրհոգնելիություն կամ հևոցը ֆիզիկական ակտիվության ժամանակ: Եթե 40-ից բարձր տարիքի տղամարդու մոտ առաջին անգամ, հանկարծակի ի հայտ են եկել նման գանգատներ, ապա պետք է անպայման դիմել հիվանդանոց և ժխտել կամ հաստատել սրտի իշեմիկ հիվանդությունը: Իսկ ինչ վերաբերում է անախտանիշ ընթացքին՝ հանկարծակի սրտային մահի մինչև 50% դեպքերում հենց այդպես է լինում, ցավոք: Մինչև տվյալ պրոցեսի զարգացումը ոչ մի դրսևորում տեղի չի ունենում: Այս դեպքում միակ ելքը նախապես ստուգվելն է և ռիսկի գործոնների վրա ազդելը: Եթե բարձր ռիսկի անձանց մասին է խոսքը, ապա հետազոտությունները պետք է սկսել վաղ տարիքից, իսկ եթե ռիսկի գործոններ չկան, ապա 40-ից բարձր տարիքի մարդկանց խորհուրդ է տրվում բուժզննում անցնել տարին մեկ անգամ: Եթե հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ ամեն ինչ նորմալ է, ապա հաջորդ ստուգումը կարող եք անցնել 3-5 տարի հետո: Եթե հայտնաբերվեց որևէ խնդիր, ապա պետք է գտնվել ինտենսիվ հսկողության տակ:
Իսկ նշված ախտանշանների սրացման դեպքում ինչպիսի՞ բուժօգնություն պետք է իրականացնել: Եթե առկա են հավաստի տվյալներ, որ մարդու մոտ սրտի իշեմիկ հիվանդություն է, այսինքն, սկսվում է կրծքահեղձուկի նոպա, ապա այս դեպքում նախ անհրաժեշտ է չափել զարկերակային ճնշումը, որովհետև առանց զարկերակային ճնշման տվյալների դեղորայքային որևէ բուժում չենք կարող իրականացնել: Եթե սիստոլիկ զարկերակային ճնշումը 100 մմ ս.ս.-ից բարձր է, ապա կարելի է տալ ենթալեզվային նիտրոգլիցերին, իհարկե նախապես կարդալով հակացուցումները: Հիվանդը պետք է պարտադիր նստած լինի, չի կարելի նիտրոգլիցերինն ընդունել ու քայլել: Ընդհանրապես, այդ ժամանակ ճիշտ է ֆիզիկական ակտիվությունն առհասարակ դադարեցնել: Եթե հաբը տալուց հետո ցավի տևողությունը երկարեց 5 րոպեից ավելի, ապա պետք է արագ դիմել շտապօգնության: Իսկ վերջում ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողին: Թեմայի հետ կապված ուզում եմ ասել, որ պետք է հնարավորինս խրախուսվի առողջ ապրելակերպը: Ճիշտ է՝ տեսականորեն անընդհատ հնչում է այդ մասին, բայց եթե հետազոտենք, ապա կհասկանանք, որ իրականում բնակչության քիչ մասն է դրան հետևում: Ցանկանում եմ ամփոփ ներկայացնել առողջ ապրելակերպի և սիրտ-անոթային հիվանդությունները կանխելու քայլերը.
Աղբյուրը՝ doctors.am
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |