20:30 Հանցավոր խենթանոց է | |
|
Հասարակ խենթանոց չի, հանցավոր խենթանոց է Մարդիկ, - ովքեր 2016-17թթ-ին «խաղաղություն» ու «փոխզիջում» բառերն անգամ չէին ուզում լսել, - ովքեր համարում էին, որ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում, - ովքեր «փոխզիջումային» տարբերակի արդյունավետ քննարկման համար պայման էին դնում Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման ճանաչման հստակ պատրաստակամությունը, - ովքեր բանակցվող տարբերակին զորակցելը մեկնաբանում էին իրենց ինտելեկտի մակարդակներում, պնդելով, թե բանակցվող տարբերակը «ազատագրված տարածքները հանձնել» ենթադրող «խայտառակ ու ստորացուցիչ լուծում» է, - ովքեր պատերազմից 1-2 ամիս առաջ Սևրի պայմանագիր էին թմբկահարում, - ովքեր պատերազմի սկզբի օրերին ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլև՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս շպրտելու նպատակներ էին դրել իրենց առջև, հիմա այս մարդիկ տաղավարից-տաղավար, գյուղից-գյուղ ընկած «խաղաղություն», «շրջափակումների վերացում», «թուրքերի հետ երկխոսություն» ու նմանատիպ գաղափարներ են քարոզում: Սա էլ հերիք չի, մի բան էլ նոր պատերազմով են շանտաժ անում ու այլոց կշտամբում, թե ինչպես կարելի է իրենց վեհ գաղափարներին հակադրվել: Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից | |
|
| |
| Всего комментариев: 0 | |