10:33
Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցով Հայաստանի տվյալները

Doing Business 2020 ամենամյա զեկույցում, որը չափում է երկրի ընդհանուր մթնոլորտը բիզնեսի իրականացման դյուրինության առումով, Հայաստանի մասով որևէ անճշտություն չկա. այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկից:

Հիշեցնենք, որ Հայաստանը` որպես գործարարությամբ զբաղվելու համար «բարենպաստ» երկիր, Համաշխարհային բանկի խմբի Doing Business-ի այս տարվա հեղինակավոր ցանկում զբաղեցրել է 47-րդ տեղը: Անցյալ տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն էր՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշները խնդրահարույց էր համարել, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել էր, որ հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք:

 «Մեր տեսակետից, որևէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք և վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որևէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»,- ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը:

Просмотров: 515 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Doing Business 2020 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0