20:45
«Հակացանցահենային» սմարթֆոն․ ներկայացնում է Եվգենի Կասպերսկին

Kaspersky օպերացիոն համակարգով սմարթֆոնը ունենալու է իր բազային հավելվածները եւ իր բրաուզերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է «Կասպերսկու լաբորատորիայի» ղեկավար Եվգենի Կասպերսկին։ «Այնտեղ լինելու է նվազագույն ֆունկցիոնալություն․ ոճայնություն ինչպես Android-ի կամ iOS-ի մոտ է, չսպասեք, քանի որ այդ սմարթֆոնը լրիվ այլ առաջադրանքների համար է ստեղծված»,- ասել է Կասպերսկին։

Նա մանրամասնել է, որ դրա փոխարեն սմարթֆոնը կկարողանա ինքնուրույն զանգահարել կամ ուղարկել տեքստային հաղորդագրություն, ունենալու է սեփական օֆիսային փաթեթը, բրաուզերը նվազագույն ֆունկցիոնալով եւ հավելվածների ստանդարտ հավաքածուն, ինչպիսիք են զարթուցիչը, հաշվարկիչը եւ այլն։ Հավելվածների օնլայն խանութ նման օպերացիոն համակարգի համար դեռեւս չի ենթադրվում, սակայն ապագայում հնարավոր է, որ լինի։

Категория: Network News | Просмотров: 261 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: սմարթֆոն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0