15:05
Հադրութը վերածվել էր գետտոյի․ Վահրամ Աթանեսյան

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մի նախկին գործընկերոջ.  տգեղ է (այլ որակումից ձեռնպահ եմ մնում), երբ մարդիկ ավելի քան երկու տասնամյակ  ազատագրված տարածքները դարձնում են անհատական ֆազենդա-ների փակ գոտի, մինչեւ վերջ քամում ամեն ինչ, իսկ Հայրենիքի դժվար ժամին քաղաքական ապաստան խնդրում:

Հադրութը՝ հարակից ազատագրված տարածքներով, վերածվել էր գետտոյի, որտեղ հազարավոր մարդիկ մեկ մետր հող մշակելու կամ Արաքսից մի ձուկ որսալու իրավունք չունեին: Հայրենիքը բաժանված էր կալվածքների՝ ստույգ աստիճանահարգությամբ՝ ըստ իշխանության մարդ լինելու «դասային աստիճանի»:

Ողբերգության արմատը փնտրիր այդտեղ: Արքայական որսախնջույքներում եւ գիշերային օրգիաներում, որ նաեւ քո հարազատ գյուղում էին կազմակերպվում: Ես դրանց մասնակիցը չեմ եղել երբեք: Բայց համացանցում տարածված տեսանյութերում քեզ անպայման կտեսնես՝ երրորդ-չորրորդ ձեռքի կոչնականների շարքում: Հադրութը հանձնվել է այդ ժամանակ: Եվ քաղաքական ապաստանի գաղափարը նույնպես այդ օրգիաներից է ծնվել»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 204 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0