13:49
Հացադուլավոր ռեժիսորը հրավիրում է համերգի

14 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հրավիրում է բացօթյա համերգի։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է

«ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմի սիրելի աջակիցներ, համախոհներ, խնդրով անհանգիստ երևանցիներ, կիրակի օրը փետրվարի 17-ին՝ ժամը 1-ին, Հացադուլի 15-րդ օրը ես ու Մհեր Մազմանյանը առաջարկում ենք ձեզ հրաժարվել լանչից ու գալ Մատենադարան ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳԻ։

Համերգին կմասնակցեն հացադուլի օրերին Մատենադարան այցելած երաժիշտները։ Այս համերգով ազդարարվում է «Փոխանցի՛ր Քո Սերը Ֆիլմին» նշանաբանով գործողությունների սկիզբը։

Փետրվարի 17-ին, ժամը 1:00, Մատենադարան
ՓՈԽԱՆՑԻՐ ՔՈ ՍԵՐԸ ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ՖԻԼՄԻՆ»։

Просмотров: 442 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0