13:58
Գյումրիում կարտադրվի բարձրորակ ջինսե հագուստ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց 3 տարով հետաձգել «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերությունը նախատեսում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում  զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձրորակ ջինսե հագուստ։

«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել, ընդհանուր առմամբ, շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մինչև ներդրումային ծրագրի ավարտը աշխատակիցների թիվը կհասցվի 88-ի, իսկ միջին աշխատավարձը կկազմի 105 հազ․ ՀՀ դրամ:

Просмотров: 537 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0