23:30 Գտել են հսկայական կրիա, որի տեսակն անհետացած էին համարում 100 տարի | |
|
Գալապագոսյան կղզիներում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի հսկայական կրիա, որը 100 տարի անհետացած էր համարվում: Այդ մասին փետրվարի 20-ին Twitter-ում հայտնել Է Գալապագոսյան կղզիների Ազգային բնայգին: «Գիտարշավի մասնակիցները, որը գլխավորում են Ազգային բնայգին և Galapagos Conservancy կազմակերպությունը, Ֆեռնանդինա կղզում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի կրիայի հասուն էգի, որի ներկայացուցիչները, ինչպես կարծում էին, անհետացել են 100 տարի առաջ»,- ասված է հաղորդագրության մեջ: Գալապագոսներում այժմ ապրում են ընդհանուր առմամբ 11 տեսակի հսկայական կրիաներ: Մինչ այժմ ևս չորս տեսակ էր անհետացած համարվում: 1978 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն Գալապագոսյան կղզիները ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |