23:00 Գրյուներ Զի ստորջրյա այգին, Ավստրիա | |
|
Ավստրիայում անսովոր վայրերում հանգստի սիրահարները հնարավորություն ունեն այցելել Գրյուներ Զի զբոսայգին, որը գտնվում է փոքրիկ Տրագոս քաղաքում։ Ձմեռը այս այգին ոչնչով չի տարբերվում աշխարհի մնացած այգիներից․ այն իրենից փայտե նստարաններով ու քարից ճեմուղիներով զբոսանքի հարմարավետ գոտի է ներկայացնում։ Գրյուներ Զի այգու գլխավոր զարդը նույնանուն լիճն է, որն էլ այգու տեսքը գարնանը անճանաչելիորեն փոխում է։ Գարնանը լեռնային առվակները լցնում են լիճը, այն մի քանի անգամ մեծանում է ու ամբողջությամբ ջրասույզ է անում այգին։ Գրյուներ Զին իսկական բացահայտոմ է դայվերների համար, քանի որ տարվա տաք եղանակներին միայն նրանք կարող են «զբոսնել» գեղատեսիլ այգում։ Տարվա տաք եղանակին լճի խորությունը 12 մետր է կազմում, իսկ ջրի տակ թաքնված են զարմանալի գեղեցիկ ալպյան մարգագետիններ, որոնցով տարվա մյուս հատվածին զբոսնում էին այգու հյուրերը և որտեղ ծառեր ու փոքրիկ խանութներ կային։ Ջրի տակն անցած բնական գեղեցկությունները դիտելը շատ հետաքրքիր է, բայց դրայվերները պետք է հաշվի առնեն, որ նույնիսկ ամռանը լճի ջրի ջերմաստիճանը 5 աստիճան ցելսիուսից չի բարձրանում։ Այգու Գրյուներ Զի անունը թարգմանաբար նշանակում է «կանաչ լիճ»։ Իսկ լճի ջուրն իսկապես կանաչ գույն ունի, որը կապված է այն բանի հետ, որ նրա հատակը ծածկված է խիտ կանաչ խոտով ու թփերով։ Այն զբոսաշրջիկների համար, ովքեր չեն ուզում սուզվել ջրի հատակը, լճի կողքին հատուկ հանգստի գոտիներ են կառուցել, որտեղից կարելի է դիտել Ավստրիայի բնական գեղատեսիլ այս վայրը։ Ձմռան գալու հետ լճի մասշտաբներն աստիճանաբար կրճատվում են, և ձմռանը լճի խորությունը կազմում է ընդամենը 1-2 մետր։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |