10:30 Գրկախառնության միջազգային օրն է | |
|
Հունվարի 21-ին նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին, այնուհետև արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է բարեկամաբար գրկել նույնիսկ անծանոթի: Չնայած տոնն այնքան էլ հին չէ, սակայն դրա հեղինակին նշելը դժվար է. հայտնի չէ, թե ով է հունվարի 21-ն այդպիսի տոն հռչակել և ինչու է ընտրվել հենց այդ օրը: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Այդ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները գրկախառնվում են՝ առանց ինտիմ ենթատեքստի: Վերջին տարիներին հունվարի 21-ին նաև տարբեր ֆլեշմոբեր են անցկացվում: Շատերը հավատում են, որ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ հոգևոր ջերմություն են փոխանցում միմյանց: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |