21:00 Գրիմմ եղբայրներ. «Սագարած աղջիկը» | |
|
Լինում է չի լինում մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռյափայտը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է՝ ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում։ Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ-ուրախ բարևում է. — Բարի օր, ախպեր ջան։ Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է։ Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ։ Ի՞նչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։ Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն։ Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում։ Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում՝ հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնո՞ւմ ես սրան, սրանից հեռու կաց, հա՜ սա կախարդ է...» — Էդ ո՞նց ես էդքանը տանելու, նա՛նի,— հարցնում է երիտասարդը։ Ու, երբ տեսնում է երիտասարդը մնաց կողքին կանգնած, ասում է. — Թեև,— ասում է,— իմ հերը գյուղացի չի, հարուստ իշխանի որդի եմ, բայց քո շալակը կվերցնեմ, որ ցույց տամ, թե մենակ գյուղացին չի ընդունակ ծանր բեռը կրելու։ — Դե արի վեր կալ, հենց ապրես։ Եղած-չեղածը մի ժամվա ճանապարհ է, քեզ համար դատարկ բան է։ Հա՛, չմոռանաս, էս՛ խնձորն ու տանձն էլ հետը։ Երիտասարդ իշխանը «մի ժամվա ճանապարհի» անունը որ |սում է, սկսում է տատանվել, բայց պառավն օձիքը բաց չի թողնում։ Խոտի կապոցը շալակն է տալի, տանձ ու խնձորի զամբյուղներն էլ ձեռը։ — Տեսնում ե՞ս՝ ինչ թեթև է։ — Ո՞րտեղից է թեթև,— տնքում է երիտասարդը։— Կապոցդ էնքան ծանր է, որ կարծես թե քար լինի մեջը լցրած, իսկ տանձ ու խնձորի զամբյուղները արճճի նման կռներս պոկում են... Շունչս կտրում է... Ուզում է վեր գցի՝ պառավը չի թողնում, հեգնում է, ասում է. — Տեսե՛ք, տեսե՛ք, ես իմ պառավ տեղովը միշտ մենակ տանում եմ, սա ջահել մարդ է՝ չի կարողանում... էդպես է. բանը որ լեզվի գա՝ կտրիճ եք, իսկ գործի գալիս՝ ետ-ետ եք գնում։ Էլ ի՞նչ ես կանգնել։ Ոտներդ ժաժ տուր գնանք։ Միևնույն է, էդ բեռն էլ ոչով քո ձեռիցն առնելու չի։ Քանի դեռ հարթ ճամփով են գնում, էլի ոչինչ, բայց որ դեմ են ընկնում սարերին, քարերն էլ ոտի տակիցը դուրս են պրծնում՝ իրար ետևից ներքև թռչում, տեսնում է որ էս արդեն ուժիցը վեր է։ Քրտինքը ճակատը կոխում է, ու, մին սառը, մին տաք՝ մեջքից հոսում։ — Նա՛նի, էլ չեմ կարողանում գնամ, պետք է մի քիչ շունչ առնեմ։ — Ինչո՞ւ ես էդպես բարկանում, տղա ջան. հենց կարմրել ես՝ կասես հնդուհավ լինես։ Հանգիստ բեռդ տար, մի տուն հասնենք, ես գիտեմ՝ քեզ ինչպես կվարձատրեմ։ Ինչ պետք է աներ խեղճ երիտասարդը։ Ուզեր-չուզեր պետք է հնազանդվեր իր ճակատագրին ու քարշ գար պառավի ետևից։ Երիտասարդի ծնկները դողդողում են, բայց հենց կանգնում է թե չէ՝ պառավը ճիպոտով կամ եղինջով սկսում է ոտներին զարկել ու զարկել։ Ախ ու օխով, թառանչ քաշելով մինչև սարն է բարձրանում, էնտեղից էլ հասնում պառավի տունը, քիչ է մնում տեղն ու տեղն ընկնի, հոգին տա։ Սագերը որ պառավին տեսնում են, թևերը թափահարելով, շլինքները երկարացրած, ուրախ-ուրախ աղմկելով վազում են դեմը, իսկ սագերի ետևից ճիպոտը ձեռին մի պառավ կին է գալիս, ինքը պնդակազմ ու բարձրահասակ, բայց սաստիկ այլանդակ ու անճոռնի։ — Ոչինչ, աղջիկս,— պատասխանում է պառավը,— ինձ ոչ մի վատ բան չի պատահել։ Ընդհակառակը, անտառում պատահեցի էս երիտասարդ պարոնին, որ իմ տեղակ իմ բեռը շալակեց բերեց։ Էդ հերիք չէր, երբ որ ես հոգնեցի, ինձ էլ զոռով շալակն առավ։ Ճամփեն էլ էնքան կարճ թվաց, որ չիմացանք ինչպես եկանք։ Շարունակ ծիծաղում էինք ու իրար հետ հանաքներ էինք անում։ — Դե հիմի նստիր էստեղ շեմքում, հանգստացիր։ Դու քո աշխատանքով պարգևի արժանացար ու էդ պարգևը ես քեզ կտամ։ — Դու գնա տուն, աղջիկս, ջահել տղի մոտ կանգնել ես, լավ չի։ Կրակի վրա յուղ չեն ածիլ։ Պարոնը հանկարծ վրեդ կսիրահարվի։ — Ա՛յ քեզ գեղեցկուհի. սա թեկուզ երեսուն տարով էլ ջահելանա, դարձյալ չի կարող իմ սիրտը շարժել, ուր մնաց հիմի։ Այնինչ պառավը փայփայում, փայփայում էր իր սագերին, ոնց որ թե իր երեխեքը լինեին, ու հետո աղջկա հետ մտնում են տնակը։ — Ի նչ լավ տեղ է,— բացականչում է երիտասարդը։— Բայց էնքան հոգնել եմ, որ աչքերս կուլ են գնում։ Պառկեմ աչքս մի քիչ կպցնեմ, էն էլ չլինի թե քնած տեղս քամին ոտներս տանի, էնպես ուժից ընկել են, կարծես բամբակից լինեն։ — Վեր կաց, չի կարելի, որ դու էստեղ մնաս։ Ճշմարիտ է, ես քեզ բավական չարչարեցի, բայց հո էլի կաս ու կենդանի ես։ Հիմի քեզ կվարձատրեմ։ Եթե փող տամ քեզ կամ մի ուրիշ գանձ, ոչ փողի կարիք ունես, ոչ ուրիշ գանձի, դրա համար էլ քեզ մի բան կտամ, որ փողից էլ է թանկ, գանձից էլ։ Ասում է ու ձեռը տալիս մի փոքրիկ արկղ՝ ամբողջը զմրուխտից։ — Ա՛ռ, պահիր քո աչքի լուսի պես, և սա քեզ երջանկություն կբերի։ Երեք օր ամայության մեջ մոլորված թափառելուց հետո երիտասարդը դուրս է գալիս մի մեծ քաղաք։ Ինքը քաղաքին անծանոթ, քաղաքն իրեն։ Անծանոթ նորեկին առնում են տանում էդ քաղաքի թագավորի պալատը։ Պալատում երիտասարդը ծնկի է գալիս, երկրպագություն է անում թագավորին, ապա թե գրպանից հանում է պառավի տված զմրուխտյա արկղիկն ու դնում է թագուհու ոտների տակ։ Թագուհին հրամայում է վեր կենա՝ իր ձեռքովը տա թանկագին նվերը։ Թագուհին բաց է անում արկղիկը, մեջը նայում, նայելն ու ուշաթափ գետնովը դիպչելը մին է լինում։ Պալատականներն իսկույն վրա են թափում երիտասարդին բռնում են, որ բանտը տանեն, թագուհին աչքը բաց է անում, ուշքի է գալիս, հրամայում է ազատ թողնեն ու իրենք բոլորը դուրս գնան, որ ինքը ուզում է նրա հետ մենակ խոսի։ — Ինչի՞ս համար են էս փառքն ու փայլը, երբ ամեն առավոտ վեր եմ կենում արտասուքով ու ամեն իրիկուն պառկում եմ արտասուքով։ Ես երեք աղջիկ ունեի։ Փոքր աղջիկս էնքան էր սիրուն, որ տեսնողն ասում էր՝ աղջիկ չի սա հրաշք է։ Ձյունի ճերմակն ու խնձորի ծաղկի կարմիրն իրար էին խառնված, նրա այտերին, իսկ մազերը փայլում էին արևի ճառագայթների նման։ Արտասվելիս աչքերից արտասուքի տեղակ ակն ու մարգարիտ էր թափում։ Տասնուհինգ տարին որ լրացավ՝ հերը երեք աղջկանն էլ կանչեց իրեն մոտ։ Տեսնելու բան էր, թե ինչպես ամենքն էլ հիացմունքից աչքները չռեցին, երբ ներս մտավ փոքր աղջիկս։ Հենց իմանաս երկնքից արև դուրս եկավ։ — Զավակներս,— ասավ թագավորը,— չեմ իմանում, թե երբ կամ ինչ ժամանակ կհասնի իմ վերջին օրը, դրա համար էլ ուզում եմ հենց էսօրվանից որոշել, թե ինչ բաժին եք ստանալու ամեն մեկդ իմ մահից հետո։ Գիտեմ, որ ամենքդ էլ սիրում եք ինձ, բայց ձեզանից որն ավելի շատ է սիրում, նա էլ ամենից մեծ բաժինը կստանա։ Ասացեք տեսնեմ, ամեն մեկդ ինչքան եք սիրում ինձ, որ ձեր խոսքերով կարողանամ ձեր սերը չափել։ Մեծն ասավ. — Ես քեզ սիրում եմ ամենաքաղցր շաքարի չափ։ Միջնեկն ասավ. — Ես քեզ սիրում եմ իմ ամենալավ զգեստի չափ։ Փոքրը լուռ էր։ — Իսկ դու, իմ ամենասիրելի աղջիկս, դո՞ւ ինչքան ես սիրում ինձ։ — Չգիտեմ, հայրիկ,— պատասխանեց աղջիկը,— ոչ մի բանի հետ չեմ կարողանում համեմատել իմ սերը։ Բայց հերն ստիպեց, որ նա մի բան ասի. էն ժամանակ աղջիկն ասավ. — Ամենալավ կերակուրն էլ ինձ համար համ չունի առանց աղի. ես քեզ սիրում եմ աղի չափ։ Թագավորն էս որ լսեց՝ կատաղությունը բռնեց ու գոռաց. — Էդպե՜ս... եթե դու ինձ աղի չափ ես սիրում, քո սիրո վարձատրությունն էլ կլինի աղ։ Իր թագավորությունը բաժանեց երկու մեծ աղջիկների մեջ, իսկ հրամայեց փոքրի մեջքին մի տոպրակ աղ կապեն ու տվեց երկու ծառայի, որ տանեն բաց թողնեն մի վայրենի խոր անտառում։ Ամենքս նրա համար խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, բայց չեղավ, չկարողացանք մեղմել թագավորի ցասումը։ Ա՜խ, եթե տեսնեիք, թե ինչպես էր լաց լինում մեզանից բաժանվելիս։ Ամբողջ ճանապարհը շաղ էր անցած էն մարգարիտնե՛րով, որ արցունքի տեղակ թափվում էին նրա աչքերից։ Սրանից հետո շուտով թագավորը զղջաց իր խստասրտության վրա, բարկությունը անցավ, փոխվեց գութի ու խղճահարության, հրամայեց ամեն տեղ որոնեն, գտնեն մեր դժբախտ երեխային, բայց ոչոկ չկարողացավ գտնի։ Ամեն անգամ, երբ մտքովս անց է կենում, թե նրան կերած կլինեն վայրենի գազանները, ցավից ու վշտից տեղս կորցնում եմ, չեմ իմանում, թե որտեղ եմ։ Շատ անգամ էլ ինձ մխիթարում եմ էն հուսով, թե նա կենդանի է դեռ և թաքնվել է մի որևէ քարանձավում կամ ապաստան է գտել գթասիրտ մարդկանց մոտ։ Հիմի բաց եմ անում ձեր տված զմրուխտյա արկղիկն ու հանկարծ տեսնում եմ նրա մեջը էն մարգարիտներից, որ արցունքի տեղակ թափվում էին իմ աղջկա աչքերից... Դուք պետք է ինձ պատմեք՝ էս մարգարիտը որտեղից է ընկել ձեր ձեռքը։ Երիտասարդը պատմում է, թե՝ էս մարգարիտն ստացել եմ մի էս տեսակ պառավից, որ անշուշտ կախարդ պիտի լիներ, ու ինձ էլ շատ չարչարեց, բայց էդպես մի աղջիկ ոչ տեսել եմ, ոչ էլ դրա մասին մի որևէ բան եմ լսած։ Սրանց թողնենք իրենց ճամփեն գնան, մենք դառնանք պառավին ու իր աղջկանը։ Պառավն իր տնակի լռության մեջ նստած իլիկ էր մանում։ Մութն ընկել էր, օջախի կողքին էրվող մարխը մարելու վրա էր։ Հանկարծ դուրսը աղմուկ բարձրացավ, սագերը հանդից տուն էին վերադառնում, ու հեռվից լսվում էր նրանց խուլ ճղճղոցը։ Մի քիչ անց՝ ներս մտավ պառավի աղջիկը։ Մերը մի թեթև գլխով արավ։ Աղջիկը մոր կողքին նստեց, իլիկն առավ ու սկսեց թել մանել, էնպես աշխույժ, ինչպես մի ջահել աղջիկ։ Էսպես լուռ մի երկու ժամ նստեցին՝ առանց մինը կամ մյուսը լեզուն պռունկովը տալու։ Վերջապես լուսամուտից մի շրշյուն լսվեց ու մթնից ներս նայեցին մի զույգ կրակոտ աչքեր։ Մի պառավ բու էր, որ երեք անգամ կանչեց բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛ւ ու կորավ։ Լրացած ահագին լուսինն էլ դուրս եկավ սարերի գլխին ու էնպես լույս արավ, որ ասեղ լիներ կորած, մարդ կնկատեր։ Լուսնի լույսի տակ աղջիկը հանեց իր հագի խորխը, ջրհորի վրա կռացավ ու սկսեց լվացվել։ Հետո խորխը ջուրը քաշեց ու փռեց որ սպիտակի լուսնի լույսի տակ։ Եվ միանգամից ի՜նչպես փոխվեց էն այլանդակ աղջիկը։ Դուրս եկավ կանգնեց մի անտես-աննման գեղեցկուհի, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու թամաշա անես։ Ճերմակ մազերը գլխիցն ընկան թե չէ՝ նրանց տակից ճոխ ոսկե մազերը էնպես վերևից ներքև թափվեցին, ոնց որ խրձով արևի շողքերը թափվեն, ու մարմինը պատեցին։ Մազերի տակից աչքերը փայլում էին ջուխտ աստղի նման ու այտերը վառվում էին կարմիր խնձորի ծաղկի պես։ Բայց ինքը տխո՜ւր-տխուր։ Գետին ընկավ ու սկսեց աղի-աղի լաց լինել։ Աչքերից արտասուքներն իրար ետևից թափվում էին գետին։ Էսպես նստած լաց էր լինում, ու երկար կմնար էս դրության մեջ, եթե հանկարծ մոտակա ծառերից մի խշխշոց չլսվեր ու հետն էլ մի չրտկոց։ Հրացանի ձեն լսած եղնիկի նման տեղիցը ծլունգ եղավ, իսկույն մտավ իր հին խորխի մեջ ու մի ակնթարթում չքացավ, տեղն ու տեղը հանգավ, ոնց որ ճրագին փչես՝ հանգչի։ Տերևի նման դողալով հասավ իրենց տնակը։ Տեսավ մերը շեմքում կանգնած սպասում է։ Ուզեց պատմի, պառավը մեղմորեն ասավ. — Լավ, լավ աղջիկս, ես ամեն բան գիտեմ։ — Ասավ, ներս տարավ, մարխը վառեց ու մանածը թողած՝ ավելն առավ, սկսեց տնակն ավլել։ Աղջիկն գունատված հարցրեց. — Նանի ջան, մի՞թե ուզում ես ինձ դուրս անես քո տանից։ Ո՞ւր գնամ ես։ Ոչ բարեկամ ունեմ, ոչ տեղ, ո՞ւմ մոտ գնամ։ Ինչ ասում ես՝ անում եմ, դու էլ գոհ ես ինձանից, էլ ինչո՞ւ ես դուրս անում... Պառավը չէր ուզում ամեն բան պարզի, թե ինչ է պատահել աղջկա հետ, ու խոսքը փոխեց։ — Էլ էս խրճիթում չեմ ապրելու, ուզում եմ հեռանամ ու հեռանալիս մաքուր թողնեմ, թող սրբեմ։ Քեզ համար էլ դարդ մի անի, էլ ետ կգտնես քո հորական օջախը, ու գոհ կլինես էն վարձով, որ ես կտամ։ — Մին էլ եմ ասում, ինձ մի՛ խանգարի, թող սրբեմ։ Անխոս գնա քո սենյակը, խորխդ հանիր ու հագիր քո էն մետաքսե զգեստը, որ հագիդ էր, երբ առաջին անգամ եկար ինձ մոտ։ Հագիր ու սպասիր քո սենյակում, մինչև կկանչեմ։ Թագավորն ու թագուհին երիտասարդ իշխանին հետները առնում են ու ճանապարհ են ընկնում, գնում են պառավին գտնեն։ Գիշերվա մի ժամին լրացած լուսնյակը որ դուրս է գալի, նկատում է, որ մի պառավ լեռներից իջնում է ցած։ Նկատում է, որ ճիպոտը ձեռին չի, բայց էս էն սագարած աղջիկն է, որ տեսել էր պառավի տնակում։ — Օհո,— բացականչում է ինքն իրեն.— ահա մինը եկավ։ Էս մինը որ ձեռս ընկավ, էն մյուսն էլ չի պրծնիլ ինձանից։ Աղջիկը հեռանում է թե չէ, երիտասարդն էլ ծառից իջնում է, ընկնում ետևից։ Շատ է գնում թե քիչ, մին էլ տեսնում է՝ մի տեղ առաջին երկու ստվեր են թափառում։ Դու մի՛ ասի՝ թագավորն ու թագուհին են։ Հեռվից պառավի մարխի լույսը նշմարել են, էն լույսի վրա գնում են։ Երիտասարդը պատմում է նրանց ջրհորի մոտ աչքով տեսած հրաշքը, ու էլ ոչ մի կասկած չի մնում, որ էն աղջիկը իրենց որոնած աղջիկը պիտի լինի։ Երկուսը դառնում են երեք ու գնում։ Գնում են, գնում, հասնում են պառավի տնակին։ Տեսնում են սագերը պառավի տնակի չորս կողմը բռնած, գլուխները թևերի տակը կոխած քնած են։ Ոչ մինը ոչ շարժվում է, ոչ ձեն է հանում։ Լուսամուտիցը ներս են նայում, տեսնում են՝ ներսը պառավը նստած իրեն համար իլիկ է մանում։ Տունն էլ էնքան մաքուր սրբած, վեր քաղած, հենց իմանաս մեջը հուրի-փերիներ էին ապրում, որ չգիտեն աղբն ու փոշին ինչ բան է։ Էս ամենը տեսնում են, բայց իրենց աղջկանը չեն տեսնում։ Չկա։ Միառժամանակ էսպես մտիկ են անում, վերջը սրտները պնդացնում են, լուսամուտը կամաց ծեծում են։ Պառավը կարծես թե հենց սրանց սպասելիս լիներ, տեղիցը վեր է կենում ու քաղցր ձեն տալի. — Եկեք, ներս եկեք, ես ձեզ ճանաչում եմ։ Ներս են մտնում թե չէ՝ ասում է. — Թագավորն ապրած կենա, դուք հո էսօր ստիպված չէիք լինիլ էսքան երկար ճանապարհ կտրելու, եթե երեք տարի առաջ ձեր սիրուն ու բարի աղջկանը, չգիտեմ ինչի համար, էնքան անիրավ կերպով դուրս չանեիք ձեր տանից։ Էն էլ էն աղջկանը, որ էնքան սիրում էր ձեզ։ Ասենք դրանից նրան ոչ մի վնաս չհասավ։ Էս երեք տարին, ճշմարիտ է, նա սագ էր արածացնում, բայց ոչ մի վատ բան չի սովորել ու իր մաքուր սիրտը պահել է անարատ։ Բայց դուք ձեր արժանի պատիժն առաք հենց էն ահ ու դողով, որով ապրում էիք էս երեք տարին։ — Դուրս արի, աղջիկ ջան։ Դուռը ետ է բացվում, մետաքսե զգեստը հագին հայտնվում է թագավորի աղջիկը, ոսկի մազերը արձակ թափված ուսերին ու թիկունքին, աչքերը ցոլուն աստղեր ու ինքը ամբողջ կարծես թե հրեշտակ էր, որ երկիր իջավ։ — Աղջիկ ջան, իմ թագավորությունը արդեն բաժանել եմ, հիմի ի՞նչ տամ քեզ։ Իսկ իրեն, ինձ արած ծառայության համար, նվիրում եմ իմ տնակը։ Դուրս է գալիս, որ պառավը ոչ թե մի չար կախարդ է եղել, այլ բարի ոգի։ Նա է տվել թագավորի աղջկանն էն շնորհքը, որ արտասուքները մարգարիտ դառնան, ու նա է նրան պահել դժբախտության օրերում։ Նա է պահել և էն բոլոր կախարդված ու դժբախտացած աղջիկներին, որ դարձել էին սագեր, այժմ նորից առան իրենց մարդկային կերպարանքը։ Վերջապես նա է առաջնորդել բարի երիտասարդ իշխանին դեպի թագավորի անմեղ հալածված աղջիկը։ Էս բոլորից հետո ամուսնանում են նրանք, մոռանում են իրենց անցկացրած ծանր օրերը, և ապրում են ուրախ ու երջանիկ, բարի ոգու պարգևած էն գեղեցիկ պալատում, որ առաջ մի աղքատիկ տնակ էր։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |