20:00 Գրիգոր Արծրունի. «Հասարակական անձնասպանություն» | |
|
Երևի հայի ճակատագիրն է գաղթել, անդադար գաղթել... որովհետև հայ հասարակությունը վճռել է մնալ անշարժ, երդվել է հավիտենական անշարժության գաղափարին... Իսկ ինչ որ հայտնվում է նրա մեջ նոր, թարմ, առաջ մղող, զարկ տվող,- նա պետք է դուրս գցվի, աքսորվի, ժայթքվի նրա միջից... Մեր ժամանակակից հայ հասարակությունը կարծում է, որ կարող է հայ մնալ միայն մի պայմանով, այն է՝ անշարժ մնալով։ Իսկ եթե մի որևէ շարժում, առաջադիմություն ընդունեց,- նա այլևս իրան հայ չէ համարում... Այս է հայի պատմական հատկությունը։ Հետևեցեք, հետևեցեք այդ գովելի հատկությանը, գաղթել տվեցեք, ստիպեցեք ձեր վարմունքով գաղթել օտարության մեջ այն բոլորը, ինչ որ բացառությամբ ձեր մեջ հայտնվում է՝ նոր, թարմ, առողշ, բարոյապես և մտավորապես բարձր... Բայց չմոռանաք, որ վերջը դուք ինքներդ կպատժվեք այդպիսի հակաընկերական վարմունքի համար... Գիտե՞ս, հասարակություն, քո վարմունքը քո որդիների վերաբերությամբ ինչպես է անվանվում՝ «հասարակական անձնասպանություն»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |