12:00 Գրեթե զրոյից պետություն պետք է ստեղծենք. Արսեն Ջուլֆալակյան | |
|
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ,ոչ մեր կամքով, անկախանալուց 30 տարի անց պետք է գրեթե զրոյից պետություն ստեղծենք։ Հույժ կարևոր է, այս անգամ ևս չձախողենք՝ թույլ տալով նախկին բազմաթիվ սխալները (չթվարկեմ, շատ երկար կստացվի)։ Ընդ որում՝ հարկ է սկսել ամենատարրականից՝ դաստիարակությունից (կրթության մասին շատ է խոսվում, չկրկնվեմ. դա գլխավոր հիմնասյունն է). ինչպես հերթ կանգնել, ինչպես վարել մեքենան, ինչպես կայանել, խոսել, հագնվել, ինչպես և ինչքան ուտել... Ի դեպ, չհաջողելու դեպքում ամբողջն ենք կորցնելու։ Պետականություն ունենալը խաղ ու պար չէ, և շատերը աչք ունեն դրա վրա։ Չես կարող ինքդ տեր կանգնել անկախությանդ, լիքը ուզողներ կան»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |