21:15 «Գրեմմիի» արարողությունը հետաձգվել է | |
|
Գրեմմիի կազմակերպիչները որոշել են հետաձգել երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին հաղորդում է Rolling Stone հանդեսը: Որոշումը պայմանավորված է Covid-19-ի տարածման սպառնալիքով: Նախատեսվում էր, որ շոուն կայանալու է հունվարի 31-ին, Լոս Անջելեսում: Արարողության ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ: Սակայն, ըստ պարբերականի աղբյուրների, արձանիկները նախատեսվում է հանձնել գարնան սկզբին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |