22:15
Google-ը պատրաստվում է Թուրքիայում նոր ներկայացուցչություն բացել

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Google-ը պատրաստվում է Թուրքիայում նոր գրասենյակ բացել։ Պաշտոնապես ընկերությունը Թուրքիայում գործում է 2005 թվականից՝ «Google. գովազդ և մարքեթինգ» ՍՊԸ անվամբ։ Ընկերությունը գրանցված է Ստամբուլի առևտրային պալատում, իսկ գործունեությունը ղեկավարվում է Ստամբուլի Լևենթ թաղամասի «Tekmen Tower»  բիզնես–կենտրոնում գտնվող մի գրասենյակից։

Ներկայումս Google-ը պատրաստվում է Թուրքիայում իր ծավալած գործունեության շրջանակներում նոր ընկերություն հիմնել։ Առայժմ հայտնի է միայն, որ նոր ընկերությունը հնարավորություն կտա էլ ավելի ընդլայնել այդ երկրում «Google»-ի գործունեությունը և կգործի Google-ի  դուստր ընկերությունները միավորող «Alphabet» մայր ընկերության կազմում։

Թուրքիայում ենթադրվում է, որ Google-ի այս նախաձեռնությունը պայմանավորված է վերջերս ընդունված և սոցիալական ցանցերի ու արտասահմանյան սոցիալական հարթակների գործունեությունը վերահսկող օրենքով, որով արտասահմանյան ընկերություններին պարտադրվում է անպայման Թուրքիայում սեփական ներկայացուցչութոյւնը ունենալ։

Մյուս կողմից՝ Google-ի կողմից հրապարաված հայտարարության մեջ նշվում է, որ 2021թ․-ին նախատեսված ընկերության կառուցվածքային փոփոխությունները որևէ կապ չունեն վերահիշյալ օրենքի հետ։

Категория: Network News | Просмотров: 315 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: google | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0