23:00
Google-ը նոր «դուդլը»՝ նվիրված տպագրական մեքենայի գյուտարար Գուտենբերգին

Google ընկերությունն այսօր նոր «դուդլ» է ներկայացրել, որը նվիրված է տպագրական մեքենայի գյուտարար Յոհաննես Գուտենբերգինգրում է ընկերության պաշտոնական կայքը:

Գուտենբերգի ծննդյան ամսաթիվը հստակ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ծնվել է 1397-1400 թվականների միջակայքում` գերմանական Մայնց քաղաքում: Սկզբում նա  աշխատել է որպես դարբին:

Պատմաբանները կարծում են, որ Գուտենբերգն իր տպագրական մեքենայի գյուտը արել է խիստ գաղտնի։ 1444 թվականին վերադառնալով Մայնց՝ նա սկսել է գրքեր տպագրել։ Որոշելով մեծածավալ գիրք տպագրել՝ նա մի մեծահարուստից պարտքով գումար է վերցրել ու չի կարողացել ժամանակին վերադարձնել պարտքը:

Նրա ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ տպագրական մեքենան ու առաջին տպագիր գիրքը անցել են այդ մեծահարուստին։

Категория: Network News | Просмотров: 267 | Добавил: vahktang_margaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0