22:45
Google Maps-ը կնախազգուշացնի տեղաշարժի սահմանափակումների մասին

Google Maps քարտեզագրական ծառայությունը կնախազգուշացնի տեղաշարժի սահմանափակումների մասին, որոնք կորոնավիրուսային վարակի պատճառով սահմանվել են այս կամ այն երկրում։ Այս մասին հայտնում է Google ընկերությունը։

Ծառայությունը կծանուցի նաև եկրների սահմաններին հսկիչ-անցակետերի առկայության մասին։

Պանդեմիայի պայմաններում կարևոր է իմանալ, թե որոշ ժամերի որքանո՞վ է երկաթուղային կայարանը գերբեռնված կամ աշխատո՞ւմ է ավտոբուսը՝ ըստ սահմանված երթուղային ժամերի։

Գործառույթները հասանելի են Android և iOS օպերացիոն համակարգերով սարքերի համար նախատեսված Google Maps-ի վերջին տարբերակում։ Սկզբում նորույթը հասանելի կլինի Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի բնակիչների համար, այնուհետև կընդլայնի աշխարհագրությունը։

Категория: Network News | Просмотров: 598 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Google Maps | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0