10:22
Գոլանի բարձունքները միջազգային իրավունքի նոր նախադեպ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում  գրել է․

«ԱՄՆ կողմից Գոլանի Բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Իսրայելը զբաղեցրել էր Սիրիային պատկանող այս բարձունքները (1800ք/կմ) և անեքսացիայի ենթարկել 1981թ․։

Մոտակա օրերին անպայման առավել մանրամասն կանդրադառնամ այս թեմային, որը որպես նախադեպ, վստահ եմ, օգտագործվելու է նաև Թուրքիայի (Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում) և այլ պետությունների կողմից։

Թե որքանով այս միջազգային իրավական/քաղաքական նախադեպը կկարողանանք օգտագործել մեր շահերի սպասարկման համար, բացառապես մեր ունակություններից, կարողություններից և պրոֆեսիոլիզմից է կախված»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 506 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սուրեն Սարգսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0