12:32 Գողության պահին կինը սրտի կաթվածից մահացել է (տեսանյութ) | |
|
Հունվարի 11-ին՝ ժամը 17:30 սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, հայտնում էին, որ հացի գործարանում գողություն է կատարվել, պահակին խփել են: Խոսքը Արմավիրի չգործող, նախկին հացի գործարանի մասին էր, և օպերատիվ խումբը դեպքի վայր է շտապել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արտադրամասերից մեկում իրավապահները հայտնաբերել են պահակի` Գեղեցիկ Գաբրիելյանի դին, տպավորությունն այնպիսին էր, ասես, նրան հրել էին, կամ ինքն էր արտադրամասի աստիճանահարթակից ընկել: Վնասված է եղել գլուխը, աջ ձեռքին քերծվածքներ են եղել: Աղջիկն է նրան գտել այդ վիճակում: Առարկաներ, հետքեր, գործի համար նշանակություն ունեցող այլ ապացույցներ հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկաններն արտադրամասի տարածքում համապատասխան ուսումնասիրություններ են արել: Զարմանալիորեն` տարածքում տուժողի ու նրա աղջկա ոտնահետքերից բացի, այլ ոտնահետքեր չեն նկատվել: Արտադրամասի դուռը վնասված չէր: Նրանք նշված տարածք մտնելու իրավունք չունեին: Դուռը մշտապես կողպված էր: Ավելի ուշ ստացվել է նաև դատաբժշկի նախնական եզրակացությունը, համաձայն որի` Գաբրիելյանը մահացել էր ոչ թե ինչ-որ մեկի խփելու հետևանքով, այլ սրտի կաթվածից: Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզել են, որ նշված գործարանի պահակ Գեղեցիկ Գաբրիելյանը դստեր` Հրածին Գաբրիելյանի հետ, գողություն կատարելու նպատակով մտել են գործարանի արտադրամաս, որտեղ Գեղեցիկ Գաբրիելյանը սրտի կանգ ունենալու հետևանքով մոտ 5 մետր բարձրությունից ընկել և մահացել է: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |