21:45 Գոգենի առաջին նկարը վաճառվել է 80 հազար եվրոյով | |
|
Նախօրեին Ֆրանսիայում կայացած աճուրդում Պոլ Գոգենի առաջին նկարը, որում պատկերված է շվեյցարական շալե, վաճառվել է 80 հազար եվրոյով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով շվեյցարական Matin թերթին։ 1865 թվականի նկարը ստորագրված էր հենց Գոգենի կողմից, ինչը պարզել է հետազոտությունը։ Ապագա նկարիչը պատկերել է Էռլենբախ իմ Զիմենթալի (Բեռնի Օբեռլանդ) շվեյցարական շալեն, երբ ընդամենը 17 տարեկան էր։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |