14:15 Գլխավոր պողոտայի զբոսայգին կկրի Դիանա Աբգարի անունը | |
|
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին ավագանու այսօրվա նիստում անվանակոչվեց Դիանա Աբգարի անունով։ Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 45, ձեռնպահ 2 անդամ։ Հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ է։ Նա եղել է Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոսը՝ աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կինը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |