20:30 Գլուխգործոց համարվող ամենակարճ պատմվածքները | |
|
Մի անգամ Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է ընդամենը 6 բառով մեկ ամբողջական պատմվածք գրել: Ընկերները չհավատացին նրան, իսկ Հեմինգուեյը անձեռոցիկի վրա գրեց «For sale: baby shoes, never used» («Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն:»), վերցրեց գրազի գումարն ու դուրս եկավ բարից: Հեմինգուեյը համարվում է 6 բառից բաղկացած ստեղծագործությունների հայրը, նրանից հետո շատերն են փորձել նման գլուխգործոցներ գրել սահմանափակ բառերով, բայց ոչ բոլորը կարող են տիրապետել կարճ, բայց ասելիքով ստեղծագործություն գրելու արվեստին: Ներկայացնում ենք այս ոճով գրված ևս մի քանի գլուխգործոց․ 1. Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում, երբ գրել է մի գործ, որն ունի դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչները՝ հանգույց, կուլմինացիա, լուծում: «Վարորդը ծխեց և շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շա՞տ կա, թե՞ քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»: 2. Անգլիացիները նախկինում անց են կացրել ամենակարճ պատմվածքի մրցույթ միայն այն պայմանով, որ այնտեղ անպայման պետք է հիշատակվեին թագուհին, Աստվածը, սեքսը և գաղտնիքը: Առաջին տեղը գրավել է հետևյալ պատմվածքը. «Օ՜, աստված իմ,- բացականչեց թագուհին,-ես հղի եմ և չգիտեմ՝ ումից»: 3. Աշխարհի ամենակարճ սարսափ պատմության հեղինակը Ֆրեդերիկ Բրաունն է: Նա գրել է. «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում, դուռը թակեցին»: 4. Ամենակարճ կենսագրական ստեղծագործության մրցույթում էլ հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել էր. «Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»: 5. Երբ Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկել է խմբագրություն, նամակում գրել էր՝ «?»: Հեղինակը ստացել է համապատասխան պատասխան՝ «!»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |