23:15 Գիտնականները ստեղծել են ջուրը ռադիոակտիվ ուրանից մաքրելու նյութը | |
|
Հեռավոր-արևելյան դաշնային համալսարանի աշխատակցիներն այլ ռուսական գիտական հաստատությունների հետ համատեղ ստեղծել են ջուրը ռադիոակտիվ մետաղներից մաքրելու նոր տեխնոլոգիա: ՀԱԴՀ-ում մշակված սորբենտը հնարավորություն է տալիս իննսուն հինգ տոկոսով մաքրել ջուրը դրանում լուծված ուրանից, հաղորդում է Planet Today-ը: Նյութն արդյունավետորեն կենտրոնացնում է ուրանի հիմքով ռադիոակտիվ միացությունները և թույլ տալիս հեշտությամբ հեռացնել դրանք ջրային լուծույթից: Ինչպես նշում են հեղինակները, այդ նորարարությունը կարող է լայն կիրառություն ունենալ արդյունաբերության մեջ: «Ջրից ուրանը հեռացնելու համար ստեղծված սորբենտը կոմպոզիտային նյութ է՝ հիմնված երկաթի ծակոտկեն օքսիդների և մաքուր երկաթի վրա: Նյութը սինթեզելու համար կիրառվել է զոլ-գել մեթոդը, որի շրջանակներում սինթեզի փուլերից մեկում գոյանում է գել: Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս բարելավել նյութի ծակոտկեն կառուցվածքի հատկությունները և ընտրել սորբենտն օպտիմալ արդյունավետությամբ»,- պատմել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր-արևելյան բաժնի ավագ գիտաշխատող Եվգենի Պապինովը: Նոր նյութը նախատեսվում է կիրառել արդյունաբերության մեջ ջուրը նախապատրաստելու, ինչպես նաև ռադիոակտիվ աղտոտվածությունները չեզոքացնելու համար: Սորբենտի կիրառմամբ մաքրումն իրականացվում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում 3-48 ժամերի ընթացքում: Այնուհետև ջուրը ֆիլտրում են՝ հեռացնելով նստվածքը: Ջրի հարյուր մասի համար բավարարում է սորբենտի մեկ մասը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |