23:15 Գիտնականները պարզել են, թե ինչու են եգիպտացիները վնասել դամբարանները | |
|
Եգիպտոսի հարավում՝ Էդֆու քաղաքում հնագետները կնոջ և տղամարդու պատկերներով դամբարան են հայտնաբերել, հիերոգլիֆներից պարզ է դարձել նրանց անունները և զբավղածության տեսակը, հայտնում է LiveScience-ը: Սակայն քանդակների պատկերները և գրությունները վնասված են եղել, ընդ որում՝ թաղվելուց անմիջապես հետո: Նախագծի ղեկավար Նադին Մոլլերը պատմել է, որ դա մտածված է արվել. «Հին Եգիպտոսում անվան ջնջումը խորհրդանշական գործողություն էր, այն կարծես ջնջում էր մարդու մասին հիշողությունը և ոչնչացնում այն անդրշիրիմյան կյանքում»: Կիսով չափ ջնջված գրությունները դժվար է ընթերցել, բայց փորձագետները կարծում են, որ մեր առջև բարձրաստիճան պաշտոնյայի գերեզման է. տղամարդը, հավանաբար, քաղաքի վարչակազմի ղեկավարն է եղել, իսկ կինը ազնվական ընտանիքց էր: Նրանք հուղարկավորվել են մ.թ.ա. 1500 և 1450 թվականների միջև: Прикрепления: լուսանկար 1
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |