23:00
Գիտնականները պարզել են, թե ինչ մարդկանց են մեծարել հնում

Հնէաբանների խումբը հետաքրքիր օրինաչափություն է հայտնաբերել. հաճախ հարուստ զարդարված գերեզմաններում թաղված են մարդիկ, որոնք կյանքի օրոք տառապել են ծանր հիվանդություններով։ Օրինակ, օսթեոպարոզով։ Ընդ որում՝ պարտադիր չէր, որ մեռնողը պատկաներ ազնվականական տոհմի։ Մասնագետներն ուսումնասիրել են այս հարցը և պարզել, որ հնում մեծարել են թույլ առողջությամբ մարդկանց։ Հատուկ հարգանքի են արժանացել գաճաճները։

Վերջերս հնէաբանները Պերուում գտել են տղամարդու մնացորդներ, որը մահացել է մոտ 1200 թվականին լեյկոզից։ Նա թաղվել է բոլոր պատիվներով։ Հանգուցյալը փուխր ոսկրեր է ունեցել, գրեթե չի քայլել, իսկ եթե անկողնուց վեր է կացել, ապա շարժվել է կռացած։ Եվս մեկ օրինակ. Եգիպտոսի արքայական դամբարանում թաղված կին և տղամարդ։ Գտածոն մոտ 4900 տարեկան է։ Հանգուցյալները գաճաճներ էին։ Գիտնականները պարզել են, որ նրանք հիվանդ են եղել կեղծ խոնդրոպլազիայով։ Հունգարիայում նույնպես հայտնաբերվել է մ.թ.ա. մոտ 900 թվականին ծնված բարձրաստիճան մարդու գերեզման։ Կմախքն ուսումնասիրելով՝ գիտնականները փաստել են, որ նա ունեցել է քիմքի ճեղքվածք։ Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ շատ ծանր պաթոլոգիաները և կարճահասակությունը համարվել են այնկողմյան աշխարհին մերձության նշաններ։ Որքան ավելի շատ է տառապել մարդը և որքան ավելի մոտ է եղել հողին, այնքան ավելի լավ է լսել աստվածների ձայնը, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Science-ին։

Категория: Science News | Просмотров: 940 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0