22:00 Գիտնականները պարզել են գեր լինելու առավելությունը | |
|
Ըստ ամերիկացի գիտնականների` չնայած ավելորդ քաշը մեծացնում է սրտի հիվանդությունների վտանգը, սակայն այն օգնում է արագ վերականգնվել ինսուլտից հետո: Այդ մասին հայտնել է Life.ru-ն: Աղբյուրը նշել է, որ գիտնականներն այդ եզրակացությանը եկել են ինսուլտ տարած հազարավոր տարեց հիվանդների ախտորոշումներն ուսումնասիրելու արդյունքում: Պարզվել է, որ գեր հիվանդներն ավելի քիչ են մահանում ինսուլտից, քան նորմալ քաշ ունեցող մարդիկ: Գիտնականները նշել են, որ սննդանյութերի առատությունն օրգանիզմում օգնում է գիրուկներին ավելի շուտ վերականգնվել երկարատև և ծանր հիվանդությունից: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |