23:00
Գիտնականները նշել են Լուսնի վրա ապրելու գլխավոր վտանգը

Գիտնականները կարծում են, որ Լուսնի բնակիչների կյանքի համար գլխավոր վտանգը կդառնա ոչ թե տիեզերական ճառագայթումը, այլ լուսնային փոշին, որն իր մեջ հսկայական քանակությամբ թունավոր և քաղցկեղածին նյութեր է պարունակում, հայտնում է GeoHealth-ը։

«Լուսնային փոշու հետ երկարաժամկետ շփումը ոչ միայն կհանգեցնի թոքերում լուրջ խնդիրների զարգացմանը, այլև բորբոքումների պատճառ կդառնա և կբարձրացնի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Եթե դեպի Լուսին «գործուղումները» տևեն մի քանի շաբաթ կամ ամիս, դժվար թե դա հնարավոր լինի կանխել»,- հայտարարել է Բրյուս Դեմփլը՝ Սթոունի Բրուք համալսարանից։

Категория: Science News | Просмотров: 8125 | Добавил: Moder-003 | Теги: Տիեզերք | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0